ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը պետական հեղաշրջում է հնարել Kanaltürk-ում

Էրդողանը պետական հեղաշրջում է հնարել Kanaltürk-ում
29.10.2015 | 12:02

Թուրքիայի ոստիկանությունը ստուգայց է կատարել ընդդեմ ընդդիմադիր Kanaltürk մեդիաընկերությունում՝ գրոհով վերցվել է ընկերության գրասենյակը, միաժամանակ կտրվել են ուղիղ եթերի լարերը: Մեդիաընկերությանը կապում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ընդդիմադիր քաղաքական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ: Դրանից մեկ օր առաջ Թուրքիայի իշխանությունները հայտնել են ընդդիմադիր քաղաքական գործչի հոլդինգի բոլոր 22 ընկերությունները վերահսկողության տակ վերցնելու մասին: Որոշ լրագրողներ ձերբակալվել են: Պաշտոնական Անկարան իր հակառակորդներին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ