Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել մինչև այս տարեվերջ՝ հայտարարել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: Ամերիկացի դիվանագետի խոսքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հսկայական նշանակություն ունի տարածաշրջանի համար: «Մենք պետք է խաղաղություն հաստատենք ապագա սերունդների համար, խաղաղությունն օգուտ կբերի երկու ժողովուրդներին էլ: Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է կապեր հաստատեն՝ միմյանց ավելի լավ ճանաչելու համար»,- ասել է ՈՒոռլիքը: