Աշխարհն ավելի անվտանգ կլինի Իրանի միջուկային ծրագրի իրագործումից հետո՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Այդ գործարքի իրագործման դեպքում ԱՄՆ-ն անվտանգ կլինի, մեր դաշնակիցներն անվտանգ կլինեն, աշխարհն ավելի անվտանգ կլինի»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամում: