ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի և Գերմանիայի տնտեսական հարաբերությունների պլաններին կարող է մասնակցել նաև Հայաստանը

Իրանի և Գերմանիայի տնտեսական հարաբերությունների պլաններին կարող է մասնակցել նաև Հայաստանը
29.10.2015 | 14:22

Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումից հետո մենք կքննարկենք Իրանի հետ հնարավոր տնտեսական հարաբերություններ զարգացնելու պլանները, որոնցում կարող է ներգրավված լինել նաև Հայաստանը՝ ասել է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Անդրեաս Պեշկեն, որ տարածաշրջանային այցով Հայաստանում է՝ հանդիպումներ ունենալով Բաքվում և Թբիլիսիում։
«Երբ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, մենք կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կան Իրանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար։ Ես կարծում եմ, որ այդ պլաններում կարող է ներգրավված լինել Հայաստանը, քանի որ Իրանը Հայաստանի համար շատ կարևոր տնտեսական գործընկեր է։ Մենք միշտ էլ ուրախ ենք Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ կառուցել»,- ասել է պաշտոնյան։

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ