ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բեռլինը կշարունակի սատարել ղարաբաղյան կարգավորման միջնորդական ջանքերին

Բեռլինը կշարունակի սատարել ղարաբաղյան կարգավորման միջնորդական ջանքերին
30.10.2015 | 12:06

Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ընդունել է Գերմանիայի արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, որ Երևանում է տարածաշրջանային այցով: Հանդիպմանը քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների օրակարգային հարցեր, երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում՝ մշակութային, գիտակրթական, առևտրատնտեսական և ռազմաքաղաքական համագործակցության, միջխորհրդարանական կապերի և կայուն զարգացմանը նպաստող ծրագրերի բարձր մակարդակը: Կարեն Նազարյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում ադրբեջանական կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ու իրականացվող վտանգավոր սադրանքները՝ ընդգծելով, որ Բաքվի ղեկավար պաշտոնյաները չեն դադարեցնում սպառնալիքների ու ատելության քարոզը, ինչը նպաստավոր պայմաններ չի ստեղծում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի համար: Անդրեաս Պեշկեն հավաստիացրել է, որ 2016-ին Գերմանիայի ԵԱՀԿ նախագահության ընթացքում Բեռլինը կշարունակի սատարել համանախագահների միջնորդական ջանքերին՝ կարևորելով վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների իրականացումը: Կողմերը պայմանավորվել են շարունակել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը բազմակողմ ձևաչափերում և հարթակներում:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ