Մոլդովայի խորհրդարանը քվեարկությամբ անվստահություն է հայտնել վարչապետ Վալերիու Ստրելետի կառավարությանը։ Անցած ամիսներին եղել են բողոքի լայնածավալ ցույցեր։ Ընդդիմությունը իշխանությանը մեղադրել է կոռուպցիոն գործարքների մեջ և պահանջել է կառավարության հրաժարականը։ Իշխող դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարիան Լուպուն ասել է, որ դաշինք չի կազմի ռուսամետ սոցիալիստների և կոմունիստների հետ և կփորձի պահպանել Մոլդովայի ընտրած եվրոպական ուղին։