ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Պոլ Ռայանը: BBC-ն հայտնում է, որ ի սկզբանե 45-ամյա թեկնածուն չի կողմնորոշվել առաջադրվելու հարցում, սակայն այժմ ստացել է Կոնգրեսի հանրապետականների ձայների մեծամասնությունը: Ավելի վաղ Ռայանը հայտարարել էր, թե ցանկանում է այդ պաշտոնին գալ` հանրապետականներին միավորելու համար: Այս պաշտոնում նա կփոխարինի Օհայոն ներկայացնող Ջոն Բոներին: