ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից զինադադարի ռեժիմը խախտողին բացահայտելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտողի կողմից նոր սադրանքների իրականացումը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որ իրենք չեն կարող հստակ նշել, թե որ կողմից են կրակում: «Միջնորդների կողմից զինադադարը խախտողին բացահայտելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտողի կողմից նոր սադրանքների իրականացումը»,- գրել է Շավարշ Քոչարյանը: