ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին ակցիա Մինսկում

Ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին ակցիա Մինսկում
30.10.2015 | 14:39

Երեկ Մինսկում մի քանի տասնյակ մարդիկ հարգել են ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակը՝ մոմեր տեղադրելով խորհրդային Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի՝ КГБ-ի գլխամասի աստիճաններին։ Ընդդիմադիրների ակցիան անցել է ոստիկանության խիստ հսկողության ներքո, միջոցառմանը ներկա է եղել օգոստոսին կալանավայրից դուրս եկած ընդդիմադիր առաջնորդ Միկոլա Ստատկևիչը, որ բանտում էր 5 տարի։

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ