ԱՄՆ-ի սենատոր Ռիչարդ Դրբինը մտադիր է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի ազատ արձակվեն բանտում գտնվող՝ իշխանության ընդդիմախոսները։ Սենատորը հաղորդել է, որ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացրած զեկույցից հետո որոշել է երկխոսություն սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ մարդու իրավունքների վիճակի մասին։