ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Անթույլատրելի է, որ մեկ այլ պետության բարձրաստիճան անձը միջամտի Վրաստանի ներքին գործերին»

«Անթույլատրելի է, որ մեկ այլ պետության բարձրաստիճան անձը միջամտի Վրաստանի ներքին գործերին»
30.10.2015 | 22:45

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ժողովրդի ձեռքբերումը ընտրությունների ճանապարհով իշխանափոխությունն է:
«Մեր երկրում ավարտվել է հեղափոխական սցենարի ժամանակաշրջանը։ Նրանք, ովքեր պլանավորում են հեղափոխությունների ճանապարհով գործընթացներ, կտրված են հասարակությունից ու իրականությունից։ Անթույլատրելի է, որ մեկ այլ պետության բարձրաստիճան անձը միջամտի Վրաստանի ներքին գործերին ու մեր երկրում պլանավորի ինչ-ինչ անկարգություններ»,- ասել է Վրաստանի նախագահը։ Մարգվելաշվիլին նկատի ունի Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն, որ Ռուսաստանին մեղադրել է Վրաստան կատարած հեռախոսազանգերը գաղտնալսելու և հրապարակելու համար։

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ