Ռուսական Կագալիմ ավիաընկերության Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ 321 չվերթը 6.41-ին դուրս է եկել Շարմ էլ Շեյխից և 23 րոպե անց անհետացել է ռադարներից՝ չհասնելով Լառնակա: Քաղաքացիական օդանավում եղել են 217 ուղևոր՝ 12 երեխա, և անձնակազմի 7 անդամներ: Ինքնաթիռը վթարային վայրէջք է խնդրել, բայց չի հասցրել ստանալ և վայր է ընկել Սինայի թերակղզու լեռնային հատվածում, Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետրի վրա: ՌԴ արտգործնախարարությունը զգուշացնում է, որ մինչև ինքնաթիռի կործանման հետևանքները չպարզվեն, չի կարելի վարկածներ առաջադրել: Եգիպտոսի կառավարությունը պաշտոնապես հայտնել է, որ ինքնաթիռի բեկորները գտնվել են: Եղանակային վատ պայմանները խանգարում են կործանված ինքնաթիռի բեկորներին մոտենալ: Ռուս փորձագետներն առաջադրում են ահաբեկչության վարկածը, մինչդեռ եգիպտացիները հակված են ինքնաթիռի անսարքությանը կամ շարժիչների խափանմանը, քանի որ ինքնաթիռը շատ բարձր է եղել՝ գետնից հարվածի ենթարկվելու համար, բայց կա նաև ինքնաթիռում պայթուցիկ լինելու տարբերակը: