ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀԵԱԽ-ը ներկայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հանդիպմանը

ՀԵԱԽ-ը ներկայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հանդիպմանը
31.10.2015 | 18:05

Հոկտեմբերի 27-30-ը Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հավաքը, որին մասնակցում էին շուրջ 60 երիտասարդներ: Ծրագրին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացնում էր Եվա Գրիգորյանը: Հավաքը կազմակերպվել էր ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ գործող Ռուսաստանի երիտասարդական միավորումների ազգային խորհրդի, ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով զբաղվող խորհրդի և Ռուսաստանի ԿԳՆ համատեղ ջանքերով:

Հավաքի գլխավոր նպատակն էր Ազգային երիտասարդական ասոցիացիաների կոնֆեդերացիայի ստեղծումը: Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի ներկայացուցիչը հանդես եկավ կոնֆեդերացիայի ստեղծման ձևաչափի վերաբերյալ առաջարկով, որը դրական արձագանք ստացավ մասնակիցների կողմից և այժմ գտնվում է քննարկման փուլում:

Հավաքի ընթացքում տեղի ունեցավ լիագումար նիստ` «ԱՊՀ.երեկ, այսօր, վաղը.ժողովուրդների պատմությունը» խորագրով: Այնուհետև կլոր սեղանի շուրջ քննարկումներ եղան հետևյալ 3 աշխատանքային խմբերում` «Երիտասարդության հումանիտար համագործակցությունը», «Ժամանակակից մեդիան երիտասարդության համագործակցությունում», «Հայրենական մեծ պատերազմի դասերը. հաղթանակի 70 տարին»: Քննարկումներ անցկացվեցին նաև միջազգային երիտասարդական նախագծերին տրվող ֆինանսական օժանդակության, երիտասարդների համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Ծրագրի ավարտին տեղի ունեցավ աշխատանքային խմբերում կատարված քննարկումների արդյունքների ամփոփում:

Հավելենք, որ այս օրերին Մոսկվայում զուգահեռ ընթանում էր նաև ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, այդ իսկ պատճառով հավաքի մասնակիցների հետ ևս անցկացվեց համատեղ նիստ:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ