ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշել է Սիրիայի հյուսիսում ամերիկացի հատուկջոկատայինների ոչ մեծ խումբ տեղակայել` «Իսլամական պետության» դեմ պայքարում տեղի ցամաքային ուժերին վերապատրաստելու համար: Reuters-ը հաղորդել է, որ 50 հատուկջոկատայիններ կմեկնեն Սիրիա, ամերիկացի զինվորականները կսահմանափակվեն միայն խորհրդատվությամբ:
Զինված խմբավորմանը դիմակայելու համար Օբաման հրահանգել է նաև A-10s և F-15 օդանավեր ուղարկել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա, ռազմական օգնություն տրամադրել Հորդանանին և Լիբանանին: Բանակցություններ են եղել Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ ԻՊ-ի առաջնորդների ցանցը թիրախի տակ առնելու համար: