ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով
31.10.2015 | 18:20

«Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտ» ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգի վերաբերյալ 2-րդ միջանկյալ զեկույցը:
contact.az-ը հաղորդել է, որ մշտադիտարկումը ներառում է հոկտեմբերի 10-28-ը, երբ իրականացվել է նախընտրական քարոզարշավը: Զեկույցում ընդգծվում է, որ քարոզարշավի գործընթացն ուղեկցվել է տեղական ինքնակառավարման մարմինների միջամտությամբ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներով, վարչական ռեսուրսների օգտագործմամբ, հավասարության սկզբունքի ոտնահարմամբ: Փաստաթղթի հեղինակները նշել են, որ իրենց թեկնածության գրանցումից հետո շատ արագ 479 թեկնածու անհայտ պատճառներով հրաժարվել է ընտրապայքարից և ընտրաթերթիկներում ներառվել է 769 թեկնածուի ազգանուն: Համեմատության համար զեկույցում նշվում է, որ 2010-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցումից հետո իրենց թեկնածությունը հանել են 41-ը: Իրենց թեկնածությունն առաջադրած և կարճ ժամանակից հանած թեկնածուների նպատակն է եղել զբաղեցնել եթերային ժամանակն ու նվազագույնի հասցնել ընդդիմադիր թեկնածուների ելույթները: Երբ որոշվել է ընդհանրապես արգելել նախընտրական քարոզարշավի շրջանակներում եթերի տրամադրումը, նրանք զանգվածաբար հանել են իրենց թեկնածությունները: Զեկույցի հեղինակները նաև լուրջ խախտում են համարում, որ ընտրական գործընթացից մեկուսացված է եղել Ադրբեջանի` մշտադիտարկում անցկացնող խոշորագույն կազմակերպությունը` Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը, որի ղեկավար Անար Մամեդլին նախագահական ընտրություններից հետո ձերբակալվել է` տնտեսական ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Միևնույն ժամանակ նշվում է միջազգային հեղինակավոր կառույցների` Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, ԵԱՀԿ-ի դիտորդների բացակայությունը։ Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում նոյեմբերի 1-ին են։

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ