Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կշարունակի ջանքեր գործադրել քրդական խնդրի խաղաղ լուծման համար` միաժամանակ շարունակելով ահաբեկչության դեմ պայքարը՝ ասել է կուսակցության փոխնախագահ Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին: Նրա խոսքով՝ թուրքերի և քրդերի միջև չկան և չեն կարող լինել խնդիրներ: Պայքարը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ է, որը խափանել է կարգավորման գործընթացը: «Մենք մեր բոլոր գործողությունները իրականացրել ենք քրդական խնդրի խաղաղ կարգավորման շրջանակներում, որ վերջ տանք ահաբեկչությանը: Մենք վճռականորեն պայքարում ենք ահաբեկիչների դեմ, ովքեր չեն խնայում ոչ կանանց, ոչ երեխաներին, սպանում են մեր զինվորականներին և ոստիկաններին: Այդ պայքարը կշարունակվի այնքան, մինչև ամբողջությամբ արմատախիլ արվի ահաբեկչությունը»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն: