Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները ԵԱՏՄ երկրների հետ շարունակում են նվազել: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա ինն ամիսների արտաքին առևտրի ցուցանիշները: Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ նվազել է 14,1 տոկոսով: Դեպի Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են 27,8 տոկոսով, ՌԴ-ից ՀՀ ներմուծման ծավալները՝ 12,9 տոկոսով: Ղազախստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ինն ամիսներին նվազել է 21,2 տոկոսով, իսկ Ղազախստանի հետ՝ 17,3 տոկոսով: Դեպի Բելառուս արտահանման ծավալները նվազել են 36,7, իսկ դեպի Ղազախստան՝ 20 տոկոսով: ԵՄ անդամ երկրների հետ նույնպես նվազել են Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները. ինն ամիսներին նվազումը կազմել է 25,8 տոկոս: Նույն ժամանակահատվածում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են Իրաքի՝ 22,2 տոկոս, Վրաստանի՝ 13,6 տոկոս, Կանադայի՝ 18,1 տոկոս, Թուրքմենստանի՝ 34,8 տոկոս, Ռումինիայի՝ 19,9 տոկոս, հետ: Դանիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը ինն ամիսներին կտրուկ աճ է արձանագրել՝ կազմելով 40,6 տոկոս: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա 9 ամիսներին նվազել է 20 տոկոսով: