ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀԱՊԿ-ը չի ուզում տիեզերք դուրս գալ

ՀԱՊԿ-ը չի ուզում տիեզերք դուրս գալ
01.11.2015 | 12:16

ՌԴ արտգործնախարարության կայքում տեղադրվել է ՀԱՊԿ երկրների հայտարարությունը, որը վերաբերում է տիեզերքում սպառազինության չտեղակայման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման շուրջ շուտափույթ բանակցություն սկսելու անհրաժեշտությանը: ՀԱՊԿ անդամները կոչ են արել պետություններին արագ սկսել բանակցություններ՝ զինաթափման համաժողովին ընդառաջ: ՀԱՊԿ նախագահությունը սեպտեմբերի 15-ից ստանձնել է Հայաստանը:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ