Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ցավակցություն հայտնելու Եգիպտոսում ռուսական A-321 օդանավի վթարի կապակցությամբ: Քեմերոնը նաև հույս է հայտնել, որ առիթ կունենան հանդիպելու Թուրքիայում նոյեմբերին անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Վլադիմիր Պուտինը ևս հանդիպման հույս ունի: Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել ինքնաթիռի կործանման պատճառների բացահայտմանը: