ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կենտրոնական Ասիայի հանրապետությունները պետք է ազատ լինեն արտաքին ճնշումից ու ահաբեկումներից

Կենտրոնական Ասիայի հանրապետությունները պետք է ազատ լինեն արտաքին ճնշումից ու ահաբեկումներից
01.11.2015 | 20:33

ԱՄՆ-ը աջակցում է Կենտրոնական Ասիայի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը՝ Սամարղանդում տարածաշրջանի հինգ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Տարածաշրջանի երկրները պետք է միմյանց հետ առողջ ու փոխշահավետ հարաբերություններ ունենան, իսկ մենք մեր կողմից կխորացնենք մեր երկկողմ հարաբերությունները տարածաշրջանի հետ։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ չկա մեկ երկրի հետ բարեկամություն, ծայրահեղ դեպքում չպետք է սահմանափակվի մյուս երկրի հետ բարեկամության հնարավորությունը։ Դա խաղ չէ։ Յուրաքանչյուր երկիր իրավասու է հարաբերություններ կառուցել որևէ երկրի հետ, և որ դա նրա ընտրությունն է։ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները պետք է ազատ լինեն արտաքին ճնշումից ու ահաբեկումներից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ