ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Այս ընտրություններն ամենաամոթալին էին երկրի պատմության մեջ

Այս ընտրություններն ամենաամոթալին էին երկրի պատմության մեջ
02.11.2015 | 13:39

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները համարել է «ամենաամոթալին Ադրբեջանի պատմության մեջ», գրում է contact.az-ը։ «Դեռևս մինչ ընտրությունը հայտնի էր, որ դրանք ազատ ու արդար չեն լինելու: Ազգային խորհուրդը զգուշացրել էր: Բռնաճնշումների միջավայրն առկա էր նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում: Ընտրական հանձնաժողովները գտնվում էին իշխանությունների վերահսկողության տակ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: Օրենքի զանգվածային խախտումների պատճառով 500 թեկնածուներ հանվել են ընտրարշավից: Ընդդիմադիր ուժի տվյալներով՝ իրականում ընտրողների մասնակցությունը չի գերազանցել 10 տոկոսը: «Կառավարությունը նախապես ձևավորված խմբերի ու «կարուսելների» միջոցով արհեստականորեն բարձրացրել է մասնակցության ցուցանիշը: Կասկած չի հարուցում, որ նախապես կազմված է եղել այն անձանց ցանկը, որոնք պետք է պատգամավոր դառնան: Սակայն ժողովրդի ու միջազգային հանրության աչքին նրանք ոչ թե ընտրված, այլ նշանակված պատգամավորներ են»,- ասված է հայտարարության մեջ: Կառույցը նշել է, որ նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը, կեղծված են և լեգիտիմ չեն։ Ադրբեջանում երեկվա խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը՝ ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տեղեկությունների։ 125 շրջաններից 71-ում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն։ Պատգամավոր է ընտրվել նաև Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ