Եգիպտոսում աղետի ենթարկված A321-ի անձնակազմը չի զեկուցել օդանավում վթարային իրավիճակի մասին` լրագրողներին ասել է «Կոգալիմավիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վիկտոր Յունգը: «Աղետալի իրավիճակի զարգացման սկզբում անձնակազմը ամբողջովին կորցրել է աշխատունակությունը: Հենց դրանով կարելի է բացատրել, որ չի եղել կապի դուրս գալու և օդանավում վթարային իրավիճակի մասին զեկուցելու ոչ մի փորձ»,- բացատրել է Յունգը:
«Կոգալիմավիա»-ն կարծում է, որ A321-ի ավերման միակ պատճառը կարող էր լինել մեխանիկական ազդեցությունը օդում, ինքն իրեն ինքնաթիռը չէր կարող ավերվել: «Օդանավը անկառավարելի թռիչքի մեջ էր, ոչ թե թռչում, այլ ընկնում էր», - հայտարարել է Յունգը՝ հավելելով․«Ըստ երևույթին, տվյալ պահին նշանակալի կոնստրուկտիվ վնասվածքներ էր ստացել, որոնք թույլ չեն տվել շարունակել թռիչքը»: Ավիաընկերությունում բացառում են, որ աղետի պատճառ կարող էր դառնալ անձնակազմի սխալը կամ տեխնիկական խնդիրները:
«Ռոսավիացիա» գործակալության ղեկավար Ալեքսանդր Ներադկոն «Ռոսիա 24»-ի եթերում «վաղաժամ և չհիմնավորված» է որակել «Կոգալիմավիա»-ի հայտարարությունը օդանավի նկատմամբ արտաքին ազդեցության վերաբերյալ և ընդգծել, որ դեռ մեծ աշխատանք պետք է իրականացվի աղետի պատճառները պարզելու համար: