Ստամբուլի Թարաբիա շրջանում գտնվող նախագահական նստավայրի մոտ զինված միջադեպ է եղել: Zaman-ի կայքը գրում է, որ անհայտ անձը մոտեցել է նստավայրին և ցանկացել է ներս մտնել։ Նա ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկից խլել է զենքն ու կրակել ոստիկանների ուղղությամբ, ապա փորձել է ինքնասպան լինել։ Հիվանդանոց տեղափոխված վիրավորի վիճակը ծանր է: Սկսվել է քննություն: Ըստ տեղեկության՝ երիտասարդը շատ է ցանկացել մուտք գործել պալատ, նրա ու ոստիկանների միջև վիճաբանություն է սկսվել: Միջադեպից հետո փակվել են դեպի նստավայր տանող բոլոր ճանապարհները։