ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

2015-ը ԵԱՏՄ կայացման տարի էր

2015-ը ԵԱՏՄ կայացման տարի էր
02.11.2015 | 22:55

Սա ԵԱՏՄ կայացման տարի էր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որ պաշտոնական այցով Երևանում է: «Սա նաև փաստաթղթային բազայի ձևավորման տարի էր: Միևնույն ժամանակ, տեսնում ենք ակնհայտ առաջընթաց առաջին հերթին տնտեսական ոլորտում, առևտրային կապերի հաստատման տեսանկյունից: Հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակվում առևտրային կապով, դրանք հարաբերություններ են, որոնք նպաստում են նաև այլ բնագավառների զարգացմանը»,- ասաց Վալենտինա Մատվիենկոն:
ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակը հիշեցրեց, որ փետրվարի 1-ից ԵԱՏՄ գործադիր մարմնի ղեկավարումը կտրվի Հայաստանին. «Հայկական կողմն առաջարկել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, որ փորձառու անձնավորություն է, նա կանգնած է ԵԱՏՄ ստեղծման, ձևավորման հիմքերում: Կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանի շնորհիվ կունենանք նոր խթան՝ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի զարգացման, ԵԱՏՄ-ում՝ Հայաստանի դերի բարձրացման առումով»:

Տեսանյութ

Վալենտինա Մատվիենկոն կարծում է՝ Տիգրան Սարգսյանը «նոր լիցք կհաղորդի» ԵՏՄ-ին («Ազատություն» ռադիոկայան)
Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ