ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ըստ սև արկղերի առաջին տվյալների՝ A321-ը չի խոցվել դրսից

Ըստ սև արկղերի առաջին տվյալների՝ A321-ը չի խոցվել դրսից
03.11.2015 | 12:43

Հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում կործանված A321 ռուսական ինքնաթիռը չի խոցվել դրսից՝ վկայում են ինքնաթիռային արկղերի հետազոտությունները, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով սև արկղերի հետազոտությամբ զբաղվող հանձնաժողովի աղբյուրին: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ օդաչուն տագնապի ազդանշան չի ուղարկել, երբ ինքնաթիռը անհետացել է ռադարից:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ