ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին բարձր է գնահատել Ղազախստանի հակազդեցությունը մահմեդական ծայրահեղականների նկատմամբ՝ զգուշացնելով, սակայն, որ ահաբեկչության սպառնալիքը չի կարող ժողովրդավարության և այլակարծության ճնշման արդարացում լինել: Կենտրոնական Ասիա այցի ընթացքում Քերին երեկ հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: