ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ձերբակալություններ Թուրքիայում և Իրանում

Ձերբակալություններ Թուրքիայում և Իրանում
03.11.2015 | 18:34

Թուրքիայում ընտրություններից անմիջապես հետո ձերբակալվել են իշխանություններին քննադատող երկու խմբագիրներ: Նրանք իրենց օրաթերթերում պնդում էին, որ նախագահ Ռեջեփ Էրդողանի գործելակերպը հետզհետե ավելի ավտորիտար է դառնում: Թերթերից մեկը «Նոյեմբերի 2-ը՝ քաղաքացիական պատերազմի սկիզբ» վերնագրով հոդված էր հրապարակել:
Իրանի իշխանությունները երկու լրագրողի են ձերբակալել, մեկը մշակույթի և կրթության նախկին փոխնախարար Իսա Սահարխիզին է: «Ազատության» պարսկական ծառայությանը տված հարցազրույցում նախկին պաշտոնյանի որդին ասել է, որ հայրը ձերբակալվել է հոգևոր առաջնորդին վիրավորելու մեղադրանքով, մինչդեռ ինքը կասկածում է, որ ձերբակալությունը կապված է հաջորդ տարվա փետրվարին անցկացվելիք ընտրությունների հետ: Մյուս ձերբակալվածը իրանական օրաթերթերից մեկի գլխավոր խմբագիր Էհսան Մազանդարանին է:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ