Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ դեմ է Սիրիայի նախագահի ընտրություններին Բաշար Ասադի մասնակցությանը՝ հայտնում է BFM TV-ն։ «Ասադը հաղթել է 2014-ի ձևական ընտրություններում, որ միայն խորացրել են ճգնաժամը երկրում»,- ընդգծել է Օլանդը։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ առաջնահերթ խնդիրը անվտանգության վերականգնումն է։ Հոկտեմբերի 29-30-ին Վիեննայում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների մասնակիցներին (19 երկիր) չի հաջողվել պայմանավորվել Բաշար Ասադի քաղաքական ապագայի շուրջ: