ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պետքարտուղարությունն ափսոսանք է հայտնել

Պետքարտուղարությունն ափսոսանք է հայտնել
03.11.2015 | 18:42

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դժվարացել է գնահատել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները՝ բավարար թվով միջազգային դիտորդների բացակայության պատճառով՝ հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Պետքարտուղարությունն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին թույլ չի տվել բավարար թվով դիտորդներ ուղարկել ընտրություններին, ինչն այդ կազմակերպությանը խանգարել է մոնիտորինգ անցկացնել: «Առանց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մասնակցության մենք չենք կարող ասել, որ Ադրբեջանն առաջընթաց է կատարել ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների հետ համեմատ, որոնք արվել են նախորդ ընտրությունների ժամանակ: Այդ հանձնարարականները վերաբերում էին հիմնարար ազատությունների սահմանափակումներին»,- ասել է պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքվի սահմանափակումներն անհնարին են դարձնում վստահություն ներշնչող մոնիտորինգը: Բաքվի իշխանությունները դա գնահատել են որպես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից իր մանդատի խախտում: ԵԱՀԿ մշտական խորհրդում ԱՄՆ-ի դեսպան Դանիել Բայերը հայտարարել էր, որ Ադրբեջանը սխալ է գործում` խոչընդոտելով ԺՀՄԻԳ-ին: «Ես հասկանում եմ, որ Բաքուն ԺՀՄԻԳ-ի հետ կցանկանար առանձնահատուկ հարաբերություններ, սակայն բոլոր մասնակից երկրները պետք է հասկանան, որ օբյեկտիվ գնահատականների մեթոդաբանությունը բացառում է «հատուկ հարաբերությունների» հնարավորությունը»,- ասել է նա: Պետքարտուղարությունը երկուշաբթի հայտարարել է, որ «ինչպես նախկինում` անհանգստացած է Ադրբեջանում քաղաքական մթնոլորտի սահմանափակումներով»: Հայտարարության մեջ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է անում, որպես միջազգային պարտավորությունների մաս, հարգել խաղաղ հավաքների, միավորումների ու անկախ ձայների, այդ թվում` մամուլի ազատությունը և համագործակցել ԺՀՄԻԳ-ի հետ:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ