Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ «Մահ Ամերիկային» արտահայտությունը վերաբերում է ոչ թե ամերիկացի ժողովրդին, այլ ԱՄՆ-ի քաղաքականությանը: Նոյեմբերի 2-ին իրանցի օրենսդիրների մեծամասնությունը հայտարարել է, որ Իրանը պատրաստ չէ հրաժարվել իր «Մահ Ամերիկային» քաղաքականությունից՝ չնայած երկրի միջուկային ծրագրի համաձայնագրին: