ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փոթորկվում ենք երկրով մեկ

Փոթորկվում ենք երկրով մեկ
04.11.2015 | 14:17

Երկրի վրա նոյեմբերի 3-ին մագնիսական փոթորիկ է սկսվել հոկտեմբերի 29-ին Արևի վրա բռնկումների արդյունքում` առավոտյան 11:30-ին Երկրին է մոտեցել Արևի վրա արևային պսակից արտանետված զանգվածը: Արևային հոսքի արագությունը հասել է 600 կմ/վայրկյանի: Մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Տիեզերական եղանակի կանխատեսման համաձայն` նոյեմբերի 4-ին արևային բռնկումները չափավոր կլինեն: Արևային բռնկումը լուսային, ջերմային և կինետիկ էներգիայի արտազատումն է, որն ընդգրկում է մթնոլորտի բոլոր շերտերը:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ