ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարված ինքնաթիռի զոհված անձնակազմից 5-ը ՀՀ քաղաքացիներ են

Նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարված ինքնաթիռի զոհված անձնակազմից 5-ը ՀՀ քաղաքացիներ են
04.11.2015 | 17:17

ՀՀ արտգործնախարարությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։ Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ։

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ