ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, քննարկվել են ռուս-թուրքական համագործակցությանը, Բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի հերթական նիստին, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Նախագահները պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել Անթալիայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում։ Պուտինն ու Էրդողանը կարծիքներ են փոխանակել Սիրիայում տիրող վիճակի մասին՝ Վիեննայում հոկտեմբերի 30-ին կայացած աջակցության խմբի նախարարական հանդիպումների արդյունքներով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Էրդողանին շնորհավորել է նոյեմբերի 1-ի ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի առիթով։