Պաշտոնական այցով Վրաստանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլու և Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ։ Հանդիպումների ընթացում կստորագրվեն երկկողմ համագործակցության խորացման հռչակագրեր՝ քաղաքական, անվտանգության, տնտեսության, առևտրի, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։