ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կարևոր փոփոխություն ԱՄՆ վիզայի տրամադրման ընթացակարգում

Կարևոր փոփոխություն ԱՄՆ վիզայի տրամադրման ընթացակարգում
05.11.2015 | 14:51

Նոյեմբերի 9-ից Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը կգործի անձնագրերը հետ ստանալու դյուրացված ընթացակարգ վիզայի դիմումը բավարարված դիմումատուների, ներկայումս վիզա ունեցող և երկարաձգելու նպատակով նոր վիզայի դիմող քաղաքացիների համար: Նոր ծառայությունն անվճար է: Նոյեմբերի 9-ից վիզա ստացողներն իրենց անձնագրերը կարող են հետ ստանալ Ամիրյան 27 հասցեում գտնվող ՅՈՒՄԱԿՍ ընկերության գրասենյակից, որը DHL ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում: Հարցազրույցի ժամանակ դիմումը բավարարված դիմումատուներին էլեկտրոնային փոստով ծանուցվում է, որ վիզայով անձնագիրը կարելի է ստանալ Ամիրյան փողոցի գրասենյակից: Անձնագիրը հետ ստանալու համար դիմողները կարող են լիազորել այլ անձի: «Գիտենք, որ դեսպանատուն հասնելը հեշտ չէ»,- ասել է ԱՄՆ-ի հյուպատոս Ֆրենք Տուն՝ հույս հայտնելով, որ փոփոխության շնորհիվ դիմումատուների համար ավելի դյուրին կլինի: «Մենք ձգտում ենք վիզաների տրամադրման գործընթացն առավելագույնս պարզեցնել»,- նշել է հյուպատոսը:
Այն անձինք, ովքեր նախկինում ունեցել են վիզաներ ու բավարարում են առանց հարցազրույց անցնելու նոր վիզա ստանալու պահանջներին, կարող են վիզայի դիմումն ու պահանջվող միջնորդավճարը վճարելուց հետո իրենց փաստաթղթերի փաթեթը թողնել Ամիրյան փողոցում գտնվող DHL-ի գրասենյակում: Դիմումը բավարարելու դեպքում նրանց էլեկտրոնային փոստով կծանուցվի անձնագրի ետ ստացման ժամկետի մասին: Հարցազրույցի ժամանակ դիմողից լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու պարագայում նույնպես դիմողը փաստաթղթերը կարող է հանձնել DHL-ի գրասենյակ՝ խուսափելով կրկին դեսպանատուն գնալուց:
Այս փոփոխությունը կսկսի գործել նոյեմբերի 9-ից հետո նշանակված հարցազրույցների համար: DHL-ի գրասենյակում վճարում կատարել չի պահանջվում, ծառայության արժեքը ներառված է վիզայի միջնորդավճարի մեջ, որի չափը մնում է անփոփոխ:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ