ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղրիմում մասնավոր օդանավ է ընկել

Ղրիմում մասնավոր օդանավ է ընկել
05.11.2015 | 14:53

Ղրիմում «Սեսնա» մակնիշի ոչ մեծ մասնավոր ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով 4 մարդ է զոհվել: Օդանավը օդ է բարձրացել Կոկտեբել ավանից, սակայն թռիչքի ժամանակ չնախատեսված իրավիճակ է ստեղծվել, և օդանավը կտրուկ անկում է ապրել` բախվելով գետնին: Զոհվել են օդանավում թռչող բոլոր 4 ուղևորները:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ