Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակից հետո կոչ է արել նոր սահմանադրություն ընդունել: «Նոր սահմանադրության խնդրի լուծումը նոյեմբերի 1-ի ամենակարևոր ուղերձներից մեկն է»,- ասել է նա Անկարայում հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել նախագահի լիազորությունները: