ՈՒկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է ՈՒկրաինայի վարչապետ դառնալ Արսենի Յացենյուկի փոխարեն: Բրյուսելի Politico թերթին նա ասել է. «Ես կցանկանայի մասնակցել մեծ փոփոխություններին և բարեփոխումներին։ Ես դա կարող եմ անել ցանկացած դեպքում»՝ պատասխանելով հարցին` պատրա՞ստ է սկսել վարչապետական արշավը։ Սաակաշվիլու խոսքով` դա այն աշխատանքը չէ, որ ինքը երազում է: Նա հրաժարվել է որևէ կուսակցական ցուցակում ներառվել և չի ցանկանում ընդհանուր ոչինչ ունենալ օլիգարխների հետ:
«Ես ցանկանում եմ լինել բարեփոխումների դրոշակակիրը»,- ասել է Սաակաշվիլին: Նա քննադատել է Յացենյուկին` տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու համար։