ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վաշինգտոնը որոշակիություն է ակնկալում

Վաշինգտոնը որոշակիություն է ակնկալում
05.11.2015 | 15:02

ԱՄՆ-ը ՄԱԿ ԳԱ-ի 70-րդ նստաշրջանում հանդես կգա ընդդեմ ռուսական նախագծի՝ տիեզերական տարածությունում զենքի չտեղակայման բանաձևի՝ Զինաթափման հարցով համաժողովին տեղեկացրել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը: Վաշինգտոնը մտավախություն ունի, որ «պետություններն օգտագործվող տերմինաբանության ընդհանուր ընկալում չունեն»: Փաստաթուղթը չի ներառում «զենք տիեզերական տարածությունում» հասկացության ստույգ սահմանումը, չի հիշատակում ցամաքային բազավորման հակաարբանյակային զենքի մասին: Դա «կարող է խորացնել, ոչ թե կրճատել անվստահությունը և հնարավոր սխալները»՝ կարծում է ամերիկացի դիվանագետը: Բանաձևի նախագիծը ներկայացրել է Ռուսաստանը, համահեղինակ է ևս 26 երկիր: Փաստաթղթի վերաբերյալ քվեարկության ժամանակ սեպտեմբերի 3-ին դեմ են արտահայտվել Վրաստանը, Իսրայելը և ՈՒկրաինան, 47 երկիր ձեռնպահ է մնացել: Նախագծի օգտին քվեարկել է 122 պետություն:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ