ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Lufthansa-ն դադարեցնում է չվերթերը Շարմ էլ Շեյխ

Lufthansa-ն դադարեցնում է չվերթերը Շարմ էլ Շեյխ
06.11.2015 | 10:36

Lufthansa ավիաընկերությունների խմբին պատկանող Edelweiss և Eurowings ավիափոխադրողները ժամանակավորապես դադարեցնում են կոմերցիոն չվերթերը դեպի Շարմ էլ Շեյխ` ասվում է Lufthansa-ի մամլո հաղորդագրության մեջ: Lufthansa խմբի ավիաընկերությունները որոշել են անվտանգության նկատառումներից ելնելով` դադարեցնել ավիահաղորդակցությունը Սինայում:
Այս ընկերությունները շաբաթական մեկական չվերթ էին կատարում Շարմ էլ Շեյխ: Emirates և Air France ավիաընկերությունները ևս սկսել են շրջանցել թերակղզին` փոխելով իրենց չվերթերի երթուղիները:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ