ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հոլանդիան, հետևելով Բրիտանիային, դադարեցնում է դեպի Շարմ էլ Շեյխ թռիչքները

Հոլանդիան, հետևելով Բրիտանիային, դադարեցնում է դեպի Շարմ էլ Շեյխ թռիչքները
06.11.2015 | 10:37

Նիդերլանդները դադարեցնում է թռիչքները դեպի Շարմ էլ Շեյխ՝ հայտնել է անվտանգության և արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 ուղևորատար ինքնաթիռի ավիավթարից և դեպի Շարմ էլ Շեյխ թռիչքները դադարեցնելու բրիտանական կառավարության խորհրդից հետո։ Որոշումը կգործի մինչև առնվազն նոյեմբերի 8-ը, հայտարարել են հոլանդական իշխանությունները: Նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել էր, որ չի բացառվում Հյուսիսային Սինայում ռուսական ինքնաթիռի կործանման պատճառը օդանավում պայթուցիկ սարքը լինի: Բրիտանական իշխանությունները որոշել են դադարեցնել բոլոր թռիչքները Մեծ Բրիտանիայից Շարմ էլ Շեյխի օդանավակայան, կոչ են արել իրենց քաղաքացիներին խուսափել Սինայի թերակղզի առանց անհրաժեշտության թռիչքներից։

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ