ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Միջպետական ավիացիոն կոմիտեն Ռուսաստանից հետ է վերցրել Boeing 737 օդանավի շահագործման արտոնագիրը

Միջպետական ավիացիոն կոմիտեն Ռուսաստանից հետ է վերցրել Boeing 737 օդանավի շահագործման արտոնագիրը
06.11.2015 | 10:42

Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հետ է կանչել Boeing 737-ի մոդիֆիկացիաների (Classic и NG) արտոնագիրը։ Տեսչությունը նոյեմբերի 6-ին խորհրդակցություն կանցկացնի ավիաընկերությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Boeing 737 օդանավի շահագործման հեռանկարների վերաբերյալ։ «Մենք իրոք այս առավոտ ավիացիոն ռեգիստրից փոստով նամակ ենք ստացել։ Բնօրինակը չունենք, այնուամենայնիվ, տեսնելով, որ անհրաժեշտ է օպերատիվ արձագանքել ստեղծված իրավիճակին, վաղը Boeing 737-ը շահագործող ավիաընկերությունների և ՄԱԿ-ի ղեկավարության հետ խորհրդակցություն ենք անցկացնելու»,- հայտնել է Ռոսավիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Իզվոլսկին։ Արտոնագրերի կիրառությունը պիտի դադարեցվի մինչև Ռուսաստանի և ԱՄՆ-ի ավիաիշխանություններից համատեղ հավաստիացման ստացումը անվտանգության վերաբերյալ։

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ