ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի 5 վարկած կա

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի 5 վարկած կա
06.11.2015 | 12:49

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի տուժածներին և զոհերի աճյունները տեղափոխող օդանավով Տուլայից վերադարձավՀայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը, թե մինչ այս դեպքը մտահոգություն չուներ, որ չարտոնված, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ՝ ավտոբուսներ կան, ասաց, որ եթե մտահոգություն չունենային, նախարարությունում պատրաստ չէր լինի նոր օրենքը, որը հաջորդ հինգշաբթի կմտնի կառավարության օրակարգ: «Օրենքի մանրամասները կառավարության նիստից հետո կարող ենք ներկայացնել, որովհետև այս պահին քննարկման փուլում է»,- ասաց Գագիկ Բեգլարյանը: Հարցին, թե ինչու մինչ այս դեպքը օրենքը պատրաստ չէր, նախարարն արձագանքեց. «Օրենքը մի օրում չի գրվում, եթե ասում եմ, որ օրենքը նախարարությունում պատրաստ է, նշանակում է, որ մտահոգությունը տարուց ավելի է»: Անդրադառնալով վթարի մանրամասներին, Գագիկ Բեգլարյանն ասաց, որ առաջ է քաշվել Տուլայում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հինգ վարկած:
«Ընթանում է քննություն, որից հետո կպարզվի իրական պատճառը: Առաջ է քաշվել վթարի հինգ վարկած, և այս պահին չպետք է շտապել եզրակացություն անել: Կոչ եմ անում սպասել քննության արդյունքներին: Վթարված ավտոբուսի վարորդին 3 օրով կալանավորել են, որպեսզի ավարտեն քննությունը, որից հետո պարզ կլինի, թե ինչ մեղադրանք կառաջադրվի վարորդին»,- ասաց նախարարը:

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ

k"> Մեզ հետ չես` մեր դեմ ես