«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ որակի ներքին ապահովման մասնագետ Անի Մկրտչյանը մասնակցում են նոյեմբերի 5-6-ին Փարիզում ընթացող խորհրդաժողովին` նվիրված տրանսազգային կրթության որակի ապահովմանը: Միջոցառման կազմակերպիչներն են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA) և Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման բարձր խորհուրդը (HCERES):
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրթության կառավարման առաջատար մասնագետները քննարկում են արագորեն զարգացող տրանսազգային կրթության որակի ապահովման խնդիրները:
Միջոցառումը ENQA-ի «Որակի ապահովումը տրանսազգային կրթությունում» ծրագրի ամփոփիչ խորհրդաժողովն է: