ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հեռախոսազրույց Բայդենի և Պորոշենկոյի միջև

Հեռախոսազրույց Բայդենի և Պորոշենկոյի միջև
06.11.2015 | 19:16

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Քննարկվել են Մինսկի համաձայնագրի իրականացմանը, ՈՒկրաինայում տնտեսական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր։

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ