ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈՒոռլիք․ ԼՂ հարցով զեկույցներ ընդունելուց առաջ ԵԽԽՎ-ին հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ

ՈՒոռլիք․ ԼՂ հարցով զեկույցներ ընդունելուց առաջ ԵԽԽՎ-ին հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ
06.11.2015 | 19:17

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ ԵԽԽՎ-ին հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ՝ Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: Նա արձագանքել է Լեռնային Ղարաբաղին առնչվող վիճահարույց բանաձևի նախագծին ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի հավանություն տալուն: Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանն ՈՒոռլիքն ասել է, որ իրենք կարդացել են ԵԽԽՎ-ի բանաձևի նախագիծը և «կողջունեն ղարաբաղյան բանակցությունների նկատմամբ մոտեցման հարցով ԵԽԽՎ-ի զեկուցողների և շահագրգռված անդամների հետ խորհրդակցություններ անցկացնելու հնարավորությունը»: «Նաև պետք է նկատի ունենալ, որ կողմերն ընդունում են Մինսկի խմբի ձևաչափը, և համանախագահները կշարունակեն տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա կարգավորման միջնորդական ջանքերը»,- «Թրենդ»-ին ասել է ամերիկացի դիվանագետը:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ