ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-10-ին կայցելի ՈՒկրաինա և Վրաստան։ Այցերն իրականացվելու են ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում: Կիևում Մոգերինին հանդիպումներ կունենա ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի և արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ։ Նոյեմբերի 10-ին Մոգերինին Թբիլիսիում հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլու հետ։