ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան ևս հրաժարվեց Շարմ էլ Շեյխ թռիչքներից

Թուրքիան ևս հրաժարվեց Շարմ էլ Շեյխ թռիչքներից
06.11.2015 | 19:24

Թուրքիայի պետական ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիները» չեղյալ է հայտարարել նոյեմբերի 5-ի գիշերը նախատեսված թռիչքները Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաք և հակառակը: Anadolu գործակալությունը նշում է, որ թուրքական ավիաընկերությունը որոշումն ընդունել է անվտանգության նկատառումներով: Հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող Airbus-321 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել, զոհվել էին բոլոր ուղևորները: Վթարի պատճառների հետաքննությունը շարունակվում է, շրջանառվում է նախնական վարկած, թե ինքնաթիռում ռումբ է եղել:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ