«Եգիպտոսի իշխանությունները դեռ որևէ հստակ վարկած չունեն ռուսական A321 օդանավի կործանման պատճառների վերաբերյալ»՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին: «Առայժմ քննիչների ենթադրություններից և ոչ մեկը առաջնային չէ»,- նշել է նա՝ քննադատելով արևմտյան պետություններին: «Արևմտյան հետախուզական ծառայությունները ռուսական օդանավի կործանման պատճառների հետաքննության ընթացքում Եգիպտոսի իշխանությունների հետ չեն համագործակցում: Ավելին՝ արևմտյան պետությունները անտեսում են ահաբեկչության դեմ պայքարն ակտիվացնելու մեր բոլոր կոչերը»,- ասել է Սամեհ Շուքրին: