ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բաքվի հարկադիր քայլը

Բաքվի հարկադիր քայլը
08.11.2015 | 11:56

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի թվիթերյան գրառմանը (նա քննադատել էր ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում հաստատված զեկույցը և ԵԽԽՎ-ին խորհուրդ էր տվել ԼՂ-ի հարցով զեկույցներ ընդունելուց առաջ խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ): «Չի բացառվում, որ Ջեյմս ՈՒոռլիքը Հայաստանի զավթողական քաղաքականության շահերին ծառայող բաղկացուցիչ մասերից մեկն է»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը, հավելելով, թե «Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը զրոյական է»:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ